08/02/2021 16:10
Իրանում Ռուսաստանի դեսպանը հայտնել է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի զորավարժությունների մասին
Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը հայտնել է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու պլանների մասին:
«Հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժություններն անցկացվելու են 2021 թվականի փետրվարի կեսերին՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Դրանց ընթացքում պլանավորվում է, այդ թվում, փոխգործակցություն մշակել որոնողափրկարարական գործողություններ և նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ անցկացնելիս»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է դեսպանն՝ ի պատասխան եռակողմ ձևաչափով վարժանքները մեկնաբանելու խնդրանքին: