08/02/2021 12:32
Վրաստանի արևելքում երկրաշարժ է գրանցվել
3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 58 կմ հեռավորության վրա, հաղորդում է «Интерфакс»-ը:
Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումները գրանցվել են ժամը 01:23-ին Կվեմո Քարթլի շրջանում, Դմանիսի շրջկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք, Օրգանչայ գյուղի մոտակայքում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: