08/02/2021 13:14
Մյանմայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ցույցերին
Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են Մյանմայում ռազմական բռնագրավման դեմ բողոքի ցույցերին, որոնք շարունակվում են արդեն երրորդ օրն անընդմեջ, ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար, երկուշաբթի հաղորդում է Mizzima լրատվական պորտալը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ջրային թնդանոթներ են օգտագործվել Մյանմայի մայրաքաղաք Նայպյիդաուում: Պորտալը հրապարակում է մայրաքաղաքում ցույցի և ջրցան մեքենաների օգտագործման լուսանկարներ: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
Ցուցարարների պահանջները բոլոր քաղաքներում նույնն են. նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի պատգամավորներն ընտրվել են նոյեմբերի 8-ին կայացած ընդհանուր ընտրություններում, և պետության ղեկավարների՝ նախագահ Ու Ուին Մյինթի և Պետական խորհրդական (փաստացի վարչապետ) Աուն Սան Սու Չժիի ազատ արձակումը, որոնք գտնվում են Նայպիդաում տնային կալանքի տակ: