08/02/2021 16:29
Հնդկաստանում սառցաբեկորի սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի
Հնդկաստանի Ութարաքհանդի նահանգում սառցաբեկորի սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, հայտնում է Չամոլիի օկրուգի ոստիկանությունը, որտեղ տեղի Է ունեցել արտակարգ պատահարը:
«Շարունակվում է թունելում հայտնված անձանց փրկության գործողությունը։ Փորձեր են արվում ճանապարհ բացել շինարարական տեխնիկայի օգնությամբ թունելի ներս թափանցելու համար: Այս պահին փրկվել Է 15 մարդ, տարբեր վայրերից դուրս է բերվել 14 դի», - հայտնում է ոստիկանությունը Twitter-ում:
Հնդկաստանի ՆԳՆ տվյալներով՝ կիրակի առավոտյան սառցաբեկորի սողանքը հանգեցրել է ջրի մակարդակի բարձրացմանը Ռիշիգանգա գետում, որը ողողել է 13,2 ՄգՎտ հզորությամբ «Ռիշիգանգա» հիդրոէլեկտրակայանը: