08/02/2021 10:59
Բիլ Գեյթսը նշել է երկու սպառնալիք, որոնց բախվելու է մարդկությունը համավարակից հետո
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է մարդկությանը ևս երկու սպառնալիքների մասին, որոնք ի հայտ կգան կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ձեռնարկատերը նշել է, որ առաջին խնդիրը կլիմայական սպառնալիքն է: Ըստ նրա՝ այս սպառնալիքը տարեկան ավելի շատ մահվան պատճառ կդառնա, քան համավարակը:
Մեկ այլ գործոն, որին կարող է բախվել մարդկությունը, ինչպես պարզաբանել է Microsoft-ի հիմնադիրը, կենսաահաբեկչությունն է:
«Դրա հետ բախվելու հավանականությունն ավելի մեծ է՝ համեմատած բնական համավարակների հետ», - ասել է Գեյթսը: