08/02/2021 12:02
Վրաստանում աստիճանաբար վերացվում են ավելի վաղ սահմանված սահմանափակումները
Փետրվարի 8-ից Վրաստանի կառավարությունը սկսել է աստիճանաբար վերացնել ավելի վաղ սահմանված սահմանափակումները:
Այսօրվանից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում, նաև ամբողջ երկրում:
1. Թույլատրվում է քաղաքային տրանսպորտի աշխատանքը (մետրո, ավտոբուսներ և երիթուղային տաքսիներ), բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի.
2. Թույլատրվում է հագուստի բաց և փակ շուկաների աշխատանքը`բացառությամբ շաբաթ և կիրակի:
Մեկ շաբաթ անց՝ փետրվարի 15-ից, Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում, այսինքն՝ ամբողջ Վրաստանում, երեխաները կշարունակեն ուսումը դասարաններում (միևնույն ժամանակ, ծնողներն իրավունք կունենան ընտրելու հեռավար ուսուցում): Իսկ հասարակական սննդի օբյեկտները կկարողանան հյուրեր ընդունել բաց տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Միևնույն ժամանակ, երկիրը պահպանում է գիշերվա ժամը 21: 00-ից 05:00-ը տեղաշարժի արգելքը ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար: «Պարետային ժամը» խախտելու համար տուգանքը 2000 լարի է (600 դոլար):