08/02/2021 10:46
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 89 դեպք, մահացել է 10 մարդ
Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168 177 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 89-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 159 876 (+156) մարդ, այս պահին բուժվում է 4395 (-77):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3906 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3123 (+6), իսկ այլ պատճառներով՝ 783 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 10 մարդ: