09/02/2021 10:34
Լավ կլինի՝ ընդդիմադիր գործընկերները հանդես գան առաջարկներով. մենք կողջունենք. Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց հանդես գալ առաջարկներով՝ խոսելով նաև առաջնահերթ խնդիրների մասին:
«Լավ կլինի, որ ընդդիմադիր գործընկերները հանդես գան առաջարկներով, մենք էլ կողջունենք: Իսկ առաջնահերթությունները ոչ միայն օրենսդիրի դաշտում են, այլև այլ հարթություններով հասցեագրվող խնդիրներ են», - նշեց պատգամավորը:
Մակունցի խոսքով՝ առաջնահերթությունը բացառապես առնչվում է հետպատերազմյան խնդիրներին, բայց կան նաև այլ առաջնահերություններ, որոնք չպետք է անտեսվեն:
Մակունցն ընդգծեց, որ որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի: