09/02/2021 10:58
Մահացել է Ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Քարիերը
Ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Քարիերը 89 տարեկանում կյանքից հեռացել է, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով նրա դստերը:
Նա ասել է, որ հայրը մահացել է քնած՝ Փարիզի իր տանը: Ռեժիսորը ոչ մի հիվանդությամբ չի տառապել:
Նա հուղարկավորվելու է այն վայրում, որտեղ ծնվել է՝ Ֆրանսիայի Կոլումբիեր-սյուր-Օրբ գյուղում:
Քարիերն «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Երջանիկ տարեդարձ» կարճամետրաժ ֆիլմի համար, որտեղ նա և ռեժիսորն էր, և սցենարիստը:
Նա հայտնի է որպես ավելի քան 140 ֆիլմի սցենարիստ, այդ թվում՝ «Կեցության անտանելի թեթևությունը», «Վան Գոգ. Հավերժության շեմին», «Սիրանո դե Բերժերակ», «Բուրժուազիայի համեստ հմայքը»: