09/02/2021 13:58
Աֆրիկայում 15 մարդ մահացել է անհայտ վարակից
Տանզանիայում առնվազն 15 մարդ է մահացել, ավելի քան 50-ը հոսպիտալացվել է անհայտ վարակով վարակվելու պատճառով, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով երկրի առողջապահական պաշտոնյաներին:
Ինչպես նշված է՝ հիվանդները տառապում են սրտխառնոցից և արյունով փսխումից:
«Այս հիվանդությունը դեռ տարածված չէ. բռնկումը տեղի է ունեցել միայն մեկ վարչական շրջանում, որտեղ մարդիկ արյուն են փսխում: Նրանք մահամնում են, եթե ուշ են հայտնվում հիվանդանոցում», - ասել է Մբեյա շրջանի Չունյա բնակավայրի գլխավոր բժիշկ Ֆելիստա Կիսանդուն: