09/02/2021 15:49
Իրանը ներկայացրել է COVID-ի դեմ սեփական պատվաստանյութը
Իրանի իշխանություններն արդեն ներկայացրել են «Razi Cov Pars» կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ նախագիծը:
Դեղերի կլինիկական փորձարկումները պետք է սկսվեն կարճ ժամանակ անց: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային պատվաստանյութերի կոմիտեն, հայտնում է AFP-ն:
«Մենք մարդկանց վրա փորձարկումներ կսկսենք առաջիկա օրերին, կամ ամենաուշը մեկ շաբաթից», - ասուլիսում ասել է Իրանի ազգային պատվաստանյութերի կոմիտեի անդամ Մասուդ Սուլեյմանը:
Նա նշել է, որ պատվաստանյութը, որը ստացել է «Razi Cov Pars» անվանումը, մշակվել է Ռազի պատվաստանյութերի և շիճուկի հետազոտական ինստիտուտում:
Կլինիկական փորձարկումների առաջին փուլի սկզբում պատվաստումներ կստանան 18-ից 55 տարեկան 13 կամավորներ:
Հաղորդվում է, որ Իսլամական հանրապետությունը դեկտեմբերի վերջին սկսել է իր առաջին տեղական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: