09/02/2021 10:57
Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 14 դեպք
Վերջին մեկ օրում Չինաստանում հայտնաբերել է կորոնավիրուսի 14 դեպք և 15 ասիմպտոմատիկ կրող, 75 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովին:
Հայտնաբերված բոլոր 14 դեպքերը բերվել են այլ երկրներից և հայտնաբերվել են Շանհայում, Գուանդուն, Ցզյանսու, Չէցզյան, Ֆուցզյան, Շանդոնգ և Սիչուան նահանգներում:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում համավարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 89 720 դեպք, ապաքինվել է 84 027 մարդ, COVID-19 հիվանդությամբ 1057 հիվանդ մնում է հիվանդանոցում: Վարակը խլել է 4636 մարդու կյանք: