09/02/2021 15:17
Ռուսաստանը հայտ է ներկայացրել «Սպուտնիկ V»-ն ԵՄ-ում գրանցելու համար
Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) հայտ է ներկայացրել Եվրոպական դեղերամիջոցների գործակալություն (ԵԴԳ)՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար, հայտնում է հիմնադրամը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՌՈՒՆՀ-ն 2021 թվականի հունվարի 29-ին Եվրոպական Միություն դիմում է ներկայացրել պատվաստանյութերի գրանցման համար և սկսում է տեղեկատվություն տրամադրել ԵԴԳ-ին՝ աստիճանական փորձարկման գործընթացի միջոցով:
Պարզաբանվում է, որ հայտի հաստատման արագությունը որոշվում է ԵԴԳ-ի կողմից:
Ռուսաստանի Դաշնությունը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: