09/02/2021 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 123 դեպք, մահացել է 4 մարդ
Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168 300 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 123-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 160 169 (+293) մարդ, այս պահին բուժվում է 4221 (-174):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3910 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3126 (+3), իսկ այլ պատճառներով՝ 784 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 4 մարդ: