10/02/2021 18:36
ՀՀ-ն և Ադրբեջանը երկու հայտարարություններից բացի, ունե՞ն կնքված այլ փաստաթուղթ. Պատգամավորը հետաքրքրվեց կառավարության անդամներից
ՀՀ-ն և Ադրբեջանը երկու հայտարարություններից բացի, ունե՞ն այլ, երրորդ կնքված փաստաթուղթ՝ կնքված առանց Ռուսաստանի միջնորդության, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ինքն առանց Ռուսաստանի միջնորդության կնքված որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չէ.
«Բացի հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն՝ Դավիթ Բեկ - Գորիս հատվածում, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում: Եվ դա կրկին միակ պայմանավորավածությունն է ինձ հայտնի», - ասաց Ավինյանը: