10/02/2021 12:57
Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է բացել երկաթուղային կապը Հայաստանի հետ
Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ նշելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը բացելու նախագծին:
Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուայի խոսքով՝ Աբխազիան միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել խոշոր տարածաշրջանային նախագծերին, և ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանը սկսեց քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը՝ Աբխազիան չպետք է անտարբեր մնա: