10/02/2021 15:43
«Գազպրոմը» փոխել է 2021 թվականին գազի արտահանման գների իր կանխատեսումը
«Գազպրոմը» փոխել է 2021 թվականին գազի արտահանման միջին գնի կանխատեսումը, հաղորդում է Prime-ը՝ հղում անելով ընկերության ֆինանսական բաժնի ղեկավար Ալեքսանդր Իվաննիկովին:
Ընկերությունն ակնկալում է, որ մատակարարման գինը կգերազանցի $200-ը 1000 խորանարդ մետրի համար: Միևնույն ժամանակ, ավելի վաղ «Գազպրոմը» հույս ուներ 1000 խորանարդ մետրի համար միայն $170:
«Եթե բյուջեն, որը մենք ընդունել ենք 2020-ի դեկտեմբերին, հիմնված էր սցենարային պայմանների վրա, ինչը ենթադրում էր տարածաշրջանում արտահանման գին $170 դոլար, ապա այսօր՝ հունվարի վերջին, կարող ենք վստահորեն ասել, որ ակնկալում ենք միջին տարեկան գին 200 դոլար», - հայտարարել է Իվաննիկովը: