10/02/2021 16:24
Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը դարձնել հնազանդ երկիր
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը դարձնել հնազանդ երկիր և հարմար տարածք՝ իր սեփական շահերն առաջ տանելու համար:
«Ռուսաստանի անկախանալու, անկախ արտաքին քաղաքականության իր իրավունքը պաշտպանելու, միջազգային իրավունքը պաշտպանելու ցանկացած փորձ ավելի ու ավելի կատաղի դիմադրության է հանդիպում մեր արևմտյան գործընկերների կողմից, որոնք ցանկանում են մեզ մեծ հաշվով հնազանդ դարձնել», - ասել է Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ Արևմուտքն ցանկանում է, որ «Ռուսաստանը հարմար տարածք դառնա անվտանգության, տնտեսական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում սեփական շահերը խթանելու համար»:
«Մենք տեսնում ենք, որ այս փորձերն ամեն օր ավելի ու ավելի կոշտ են դառնում», - ասել է նա: