10/02/2021 14:00
Կանադայի հետախուզությունը Չինաստանի իշխանություններին համարում է ուղղակի սպառնալիք ազգային անվտանգությանը
Կանադայի անվտանգության ու հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Վինյոն հայտարարել է, որ Չինաստանի իշխանություններն ուղիղ սպառնալիք են ներկայացնում Կանադայի ազգային անվտանգության համար: Այս մասին ասվում է Կանադայի հետախուզական ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ըստ նրա՝ Չինաստանի կառավարությունն է սպառնալիք ներկայացնում, այլ ոչ թե չինացիները, քանի որ իշխանություններն իրականացնում են ռազմաքաղաքական առավելություն ստանալու ռազմավարություն բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական:
Վինյոն հավելել է, որ հատուկ ծառայություններն առավելապես հետաքրքրված են Չինաստանի ու Ռուսաստանի գործողություններով: