10/02/2021 10:41
Մոտ 40 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Նախօրեին 37 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 388 տեղահանված:
Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները: