10/02/2021 11:36
ԱՄՆ Սենատը Թրամփի իմպիչմենթի գործընթացը ճանաչել է սահմանադրական
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը ճանաչել է սահմանադրական: Այդ մասին վկայում են Սենատում քննարկման ժամանակ քվեարկության արդյունքները:
Այսպիսով, իմպիչմենթի գործընթացը կշարունակվի:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են նախագահի ընտրություններ: Դեմոկրատ Ջո Բայդենը հաղթել է ժողովրդի և ընտրիչների ձայներով, բայց Դոնալդ Թրամփը չի ճանաչել ընտրությունների արդյունքները և վիճարկում էր դրանք դատարաններում:
Հունվարի 6-ին այն ժամանակվա գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք`ընդհատելով այն նիստը, որի խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի բռնությունները և խոստացել երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:
Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է իմպիչմենտի մասին բանաձևի ընդունման օգտին: Իմպիչմենթի գործով Թրամփի շահերը պաշտպանող փաստաբանները Սենատին կոչ են արել արդարացնել այդ քաղաքական գործչին և դատավարությունն անվանել «քաղաքական ներկայացում»: