10/02/2021 15:13
Ռուսաստանը քննարկում է միգրանտներին ներքին գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտ ներգրավելու հարցը
ՌԴ փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոն հանձնարարել է գյուղատնտեսության նախարարությանը, աշխատանքի նախարարությանը և ներքին գործերի նախարարությանը մշակել 2021 թվականին գյուղատնտեսությունում սեզոնային աշխատանքի օտարերկրյա աշխատողներ ներգրավելու հարցը, գրում է РБК-ն։
Ինչպես նշվում է՝ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խատուովը դիմել է փոխվարչապետին՝ աջակցել օտարերկրյա աշխատողների ներգրավմանը Ռուսաստանի գյուղատնտեսական արդյունաբերություն:
РБК-ին գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ մարզերի և արդյունաբերական համայնքի մի շարք ներկայացուցիչներ խնդրել են ներգրավել օտարերկրյա աշխատողների՝ 2021 թվականին ագրոարդյունաբերական համալիրի հետագա զարգացման և ամենաբարձր որակի սեզոնային աշխատանքների համար: