10/02/2021 15:40
COVID-19-ով վարակված մարդկանց թիվը մեկ շաբաթում 17%-ով նվազել է
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում փետրվարի 1-ից 7-ը նվազել է 17%-ով, իսկ նախորդ շաբաթվա համեմատ մահացությունները՝ 10%-ով: Այս տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբանական շաբաթական թողարկվող տեղեկագրում, որը լույս է տեսել չորեքշաբթի՝ Ժնևում:
«Չորրորդ շաբաթն անընդմեջ վարակի նոր դեպքերի մասին հաղորդումների քանակը նվազում է», - ասված է ԱՀԿ տեղեկագրում:
Անցյալ շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 153 426 դեպք (17%-ով պակաս, քան մեկ շաբաթ առաջ) և 88 369 մահ (10%-ով պակաս): Փետրվարի 7-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է 105 429 382 վարակման դեպք և հիվանդների 2 302 614 մահ:
Վերջին շաբաթվա ընթացքում դեպքերի անկումը հատկապես նկատելի էր Աֆրիկայում (22%-ով) և Եվրոպայում (19%-ով), ինչպես նաև Ամերիկայում (17%-ով): Այս շրջաններում մահացությունը նույնպես նվազել է` համապատասխանաբար 30%, 13% և 4%: Մահացության անկում է գրանցվել Հարավարևելյան Ասիայում (21%-ով) և Արևելյան Միջերկրական ծովում (16%-ով):