10/02/2021 16:06
Գերմանիան մտադիր է երկարաձգել COVID-19-ի սահմանափակումները մինչև մարտի 14-ը
Կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցները կարող են երկարաձգվել Գերմանիայում մինչև մարտի 14-ը, հայտնում է «Bild» տաբլոիդը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և շրջանային ղեկավարների հետ հանդիպման համար փաստաթղթի նախագծին։
Ավելի վաղ տաբլոիդը հայտնել էր, որ Մերկելը ցանկանում է Գերմանիայում սահմանափակումները երկարաձգել մինչև մարտի 1-ը:
Միևնույն ժամանակ, ըստ տաբլոիդի, Մերկելը, Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը, Բավարիայի վարչապետ Մարկուս Սոդերը և Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը ցանկանում են վարսավիրանոցներ բացել մարտի 1-ից:
Նաև հանդիպմանը կքննարկվի մանկապարտեզների և դպրոցների ավելի վաղ բացումը: