10/02/2021 10:53
Գերմանիայում COVID-19 դեպքերի թիվը մոտենում է 2,3 միլիոնի
Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 2,3 միլիոնի, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը Դաշնային առողջապահության նախարարության մաս է կազմում և վերահսկում է համաճարակաբանական իրավիճակը:
Ըստ մասնագետների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8072 դեպք, ընդհանուր առմամբ, հիվանդացել է 2 299 996 մարդ:
COVID-19-ի զոհերի թիվը Գերմանիայում մեկ օրում ավելացել է 813-ով և հասել 62 969-ի: Ապաքինվել է մոտ 2,1 միլիոն մարդ: