10/02/2021 13:38
Johnson & Johnson. Պատվաստումները կարող են լինել ամենամյա
Ամերիկյան Johnson & Johnson կորպորացիայի ղեկավար Ալեքս Գորսկին չի բացառում, որ նոր կորոնավիրուսի արագ փոփոխությունների ֆոնին կարող է պահանջվել վարակի դեմ տարեկան պատվաստում: Այս մասին նա հայտարարել է CNBC հեռուստաալիքի եթերում:
Ինչպես նա ընդգծել է՝ վիրուսը շատ արագ է փոխվում, ինչը, ամենայն հավանականությամբ, կազդի պատվաստանյութերի արդյունավետության վրա:
«Կարծում եմ, մեծամասնության կարծիքով, հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք պատվաստվելու ենք կորոնավիրուսի դեմ այնպես, ինչպես գրիպի դեմ ենք պատվաստվում անում: Ինչպես ենթադրում եմ, մենք դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչ են ներառելու այս պատվաստումները», - ասել է Գորսկին:
Կորպորացիայի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում: