10/02/2021 10:57
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168 496 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 196-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 160 405 (+236) մարդ, այս պահին բուժվում է 4175 (-46):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3915 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3130 (+3), իսկ այլ պատճառներով՝ 786 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: