10/02/2021 16:51
Ընկերություններից մեկը շուրջ 100 մլն դոլար է ուզում ներդնել, հյուրանոցային մեծ համալիր կառուցել. Նախարար
Ընկերություն կա, որը շուրջ 100 մլն դոլար ուզում է ներդնել, հյուրանոցային մեծ համալիր կառուցել, խորհրդարանում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ կառավորությունը ներդրումային ծրագիրը հաստատել է:
«Կարելի է ասել՝ «ռուչնոյ ռեժիմով» օգնում ենք ներդրողներին՝ իրենց ծրագրերը շուկա հասցնել: Դա իմ օրական աշխատանքի մի քանի ժամն է: Ամեն օր արդյունքներ տեսնում ենք, ուղղակի չենք գրանցում: Մեր ներքին պլանն այս տարվա համար 1 մլրդ դոլարն է», - ասաց գերատեսչության ղեկավարը: