11/02/2021 16:18
Մոտ 130 երկիր մնում է առանց COVID-ի պատվաստանյութերի. ԱՀԿ
Այսօր աշխարհի մոտ 130 երկրում 2,5 միլիարդ մարդ չունի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիություն: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի:
«Մինչ այժմ ներարկված 128 միլիոն չափաբաժին պատվաստումների ավելի քան երեք քառորդը կատարվում է ընդամենը 10 երկրում, որոնք կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 60%-ը», - ասվում է փաստաթղթում:
Կազմակերպությունների ղեկավարներն այս իրավիճակը անվանել են ձախողված ռազմավարություն, որը կարժենա կյանքեր և ապրելու միջոցներ, վիրուսին լրացուցիչ հնարավորություն կտա մուտացիայի ենթարկվել և խուսափել պատվաստումներից և խաթարել գլոբալ վերականգնումը:
Այս կապակցությամբ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորել են կառավարություններին, որոնք արդեն պատվաստել են ռիսկային խմբերը, COVAX մեխանիզմի միջոցով կիսվել դեղերով, իսկ կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրողներին՝ արդարացիորեն բաշխել սահմանափակ մատակարարումը:
«COVID-19-ը ցույց է տվել, որ մեր ճակատագրերը անքակտելիորեն կապված են միմյանց: Կհաղթենք, թե կպարտվենք՝ մենք միասին կանենք դա», - ամփոփել են կազմակերպությունների ղեկավարները: