11/02/2021 12:55
ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ չէ Դավիթ Բեկ - Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունից
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ խորհրդարանում մատնանշած պայմանավորվածությունից:
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երկու հայտարարությունից բացի՝ կա ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն՝ Դավիթ Բեկ - Գորիս հատվածում, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում:
Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարը նշեց, որ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից է տեղյակ:
Լրագրողի հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ՞, որ տեղյակ չէ նշված պայմանավորվածությունից, ԱԳ նախարարն ասաց, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի համար:
«Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք», - ասաց Արա Այվազյանը: