11/02/2021 17:45
Լարված իրավիճակ է Հանրապետության հրապարակում. անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
Լարված իրավիճակ է Հանրապետության հրապարակում։ Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Տիգրան Մեծ - Հանրապետության հրապարակ ճանապարհը։
Նրանք ասում են, թե չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այդ հարցին լուծում չտրվի։
Նշենք, որ այսօր առավոտվանից ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։
Ծնողների խոսքով՝ կառավարությունը բավարար աշխատանք չի իրականացնում, որպեսզի վերադարձնի իրենց երեխաներին։
Զինծառայողներից մեկի հարազատն ասաց, թե իրենք տարբերակներ են առաջարկել՝ ինչպես կարող են գտնել իրենց երեխաներին, սակայն կառավարությունն ականջալուր չի լինում՝ չիրականացնելով ոչ մի աշխատանք։