11/02/2021 11:21
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա զորավարժություններին հետևելու համար
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի մեկնել է Թուրքիա, որտեղ հետևելու է Կարսում անցկացվող երկկողմ զորավարժությունների վերջին փուլին: Այս մասին հայտնում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 11-ին մեկնել է այդ երկիր: Հասանովը հետևելու է «Ձմեռային զորավարժություն 2021»-ին, որն անցկացվելու է Թուրքիայի Կարս քաղաքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի Զինված ուժերի առանձին համակցված բանակի զինծառայողները մասնակցում են զորավարժություններին, որոնք անցկացվում են փետրվարի 1-ից 12-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների նպատակն է ապահովել երկու պետությունների ստորաբաժանումների համակարգումը: