11/02/2021 11:13
ՌԴ ՊՆ. Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմի հետ պարբերաբար իրականացվում են մարտական վարժանքներ և զորավարժություններ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:
Բոլոր դիտակետերը հագեցած են ֆորտիֆիկացիոն կառույցներներով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմը հրազենային զենքից և բեկորներից պաշտպանելու համար: