11/02/2021 16:28
Սի Ցզինպինը հորդորում է ԱՄՆ-ին հարգել Չինաստանի ներքին ինքնիշխանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Հոնկոնգի, Թայվանի և Սինցզյանի խնդիրները Չինաստանի ներքին խնդիրն են և կոչ արել հարգել երկրի շահերը:
«Հոնկոնգին, Թայվանին, Սինցզյանին վերաբերող խնդիրները Չինաստանի ներքին գործն են և ազդում են Չինաստանի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա: Ամերիկյան կողմը պետք է հարգի Չինաստանի հիմնական շահերը և կանխամտածված գործի», - Սի Ցզինպինի խոսքերը մեջբերում է Չինական կենտրոնական հեռուստատեսությունը:
Սպիտակ տան հայտարարության համաձայն. Բայդենը զրույցի ընթացքում ընդգծել է «իր հիմնարար մտահոգությունը Պեկինի բռնի և անազնիվ տնտեսական գործողությունների, Հոնկոնգի հալածանքների, Սինցզյանի մարդու իրավունքների ոտնահարումների և (ՉԺՀ) ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում: