11/02/2021 17:28
Լեհաստանում պատվաստումից հետո 11 մարդ է մահացել
Լեհաստանում կատարվել է ավելի քան 1,7 միլիոն պատվաստում կորոնավիրուսի դեմ, մինչդեռ ավելի քան 1,5 հազար դեպքերում գրանցվել են կողմնակի ազդեցութուններ, որոնցից 11-ը մահացու են եղել: Այս մասին հինգշաբթի հայտնում է Interia.pl-ն՝ հղում անելով Լեհաստանի առողջապահության նախարարությանը:
Մեկնաբանելով մահվան դեպքերը՝ Առողջապահության նախարարությունը նշել է, որ մահերը, հնարավոր է, գրանցվել են այլ պատճառներով: Այսպիսով, առնվազն երկու դեպքում բժիշկները կասկածում են, որ մարդկանց մահը կապված է պատվաստանյութի հետ:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել՝ Լեհաստանում պատվաստումներն իրականացվում են դեկտեմբերի 27-ից: