11/02/2021 10:56
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 180 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168 676 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 180-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 160 670 (+265) մարդ, այս պահին բուժվում է 4085 (-90):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3920 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3135 (+5), իսկ այլ պատճառներով՝ 786 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: