12/02/2021 15:55
Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից գաղտնի մի փաստաթուղթ ունի. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
«Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը նույնն է՝ ազատվել դավաճան վարչապետից, կազմել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և պայմաններ կստեղծի, որպեսզի արդար ընտրության միջոցով ժողովուրդն ընտրի իր նոր իշխանությունը, «Ազատության» հրապարակում հրավիրված հավաքին ասաց Վազգեն Մանուկյանը։
«Այս իշխանությունն արդեն չկա։ Բայց երկու օր առաջ մի դեպք տեղի ունեցավ, որն ինձ ստիպեց դիմել ժողովրդին։ Պատահաբար պարզվեց, որ բացի այն եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց։ Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում Սյունիքում, ինչու ենք կորցնում մեր սահմանները։ Ոմանք ասում էին, թե իշխանությունը պարալիզացված է և չի կարողանում տիրապետել իրավիճակին։ Պարզվեց՝ ոչ, պարզվեց, որ կա ևս մի դավաճանական փաստաթուղթ», - հայտարարեց Մանուկյանը։
Նա նշեց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատերազմն ավարտվեց, իսկ այդ վեց կետանոց փաստաթղթով՝ գնում են առաջ։
«Այսինքն, եթե այնտեղ անուղղակի գրած էր, որ զորքերը կանգնած են մնում իրենց տեղերում, մեր զորքը Զանգելանից և Կուբաթլուից հետ նահանջեց դեպի Սյունիքի սահմաններ՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։ Պարզվեց՝ նա ժողովրդից գաղտնի մի փաստաթուղթ ունի», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։