12/02/2021 15:25
Բլինքենը խոստացել է աջակցել Հարավային Կորեայի ԱԳՆ նոր ղեկավարին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կորեայի ԱԳՆ նոր ղեկավար Չոն Իյ Յոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ լիակատար համագործակցություն և աջակցություն է խոստացել Վաշինգտոնի ու Սեուլի միջև միությունն ամրապնդելու համար:
Բլինքենը կրկին ընդգծել է Կորեական թերակղզու միջուկազերծման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել Մյանմայում իրականացված զինվորական հեղաշրջման առնչությամբ, ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Պետքարտուղարը նաև շնորհավորել է հարավկորեացի իր գործընկերոջը պաշտոնում նշանակվելու առթիվ: