12/02/2021 16:27
Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է մոտ հիսուն պաշտոնյա
Սաուդյան Արաբիայում քառասունութ կառավարական պաշտոնյա և այլ պետական գործիչներ մեղադրվում են կոռուպցիայի համար:
Ձերբակալված քաղծառայողները աշխատել են պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության, քաղաքային և գյուղական վարչությունների, բնակարանային, կրթության, բնապահպանության, ջրի և գյուղատնտեսության նախարարություններում, ուրբաթ հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ձերբակալվածների թվում են Պետական անվտանգության վարչության, Սննդամթերքի և դեղերի վարչության, ՍԱԹ օդերևութաբանության և շրջակա միջավայրի պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ:
Մեղադրանքները ներառում են կաշառակերություն, պաշտոնեական դիրքի չարաշահում և փաստաթղթերի կեղծում:
Ձերբակալությունները հաջորդել են կոռուպցիայի մեջ 411 մարդու ենթադրյալ դերի մանրակրկիտ հետաքննությանը: Իրավական ընթացակարգերի ավարտից հետո գործերը կուղարկվեն դատարան, ավելացրել է արաբական խոշորագույն միապետության հակակոռուպցիոն վարչությունը: