12/02/2021 18:44
Պեկինում օդի ախտոտվածությունը գերազանցել է ԱՀԿ-ի թույլատրելի մակարդակը 13 անգամ
Պեկինի երկինքն ուրբաթ պատվել է ուժեղ սմոգով՝ Լուսնային օրացույցով նոր տարվա առաջին իսկ օրը:
Համաձայն շրջակա միջավայրի վերահսկողության պեկինյան կենտրոնի տվյալների՝ մանր պինդ մասնիկների կենտրոնացումը քաղաքի տարբեր հատվածներում հասել է 339 միկրոգրամ խորանարդի, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի մակարդակը 25 միկրոգրամ խորանարդ է:
Վնասակար նյութերի առավելագույն կենտրոնացումը քաղաքի օդում արձանագրվել է ուրբաթ առավոտյան: Արդեն ճաշի ժամին այն նվազել է մինչև 223 միկրոգրամ խորանարդի, որը դեռ 10 անգամ գերազանցում է ԱՀԿ սահմանած չափորոշիչը:
Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ տնից և նվազեցնել բացօթյա տարածքներում գտնվելու ժամանակահատվածը տարեցների և երեխաների համար: