12/02/2021 12:50
«Ռոսսելխոզնադզորը» հարավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից ներկրված 17 տոննա լոլիկի խմբաքանակի մեջ
Մոսկվայի, Մոսկովյան և Տուլսկի մարզերի հարցերով «Ռոսսելխոզնադզորի» վարչությունն Ադրբեջանից Մերձմոսկվա մատակարարված լոլիկի խմբաքանակում համավամերիկյան ցեց է հայտնաբերել: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
««Ֆուդ Լոգիստիկ» ընկերության ֆիտոսանիտարական վերահսկման անցակետում ստուգման ժամանակ 17.1 տոննա կշռող լոլիկի (ծագման երկիրը Ադրբեջան) խմբաքանակի մեջ Եվրասիական տնտեսական միության տարածքում կարանտինային համարվող վնասատու օրգանիզմ է հայտնաբերվել, մասնավորապես՝ հարավամերիկյան ցեց (Tuta absoluta (Povolny)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կարանտինային օրգանիզմի կենսունակ վիճակում առկայությունը հաստատվել է լաբորատոր փորձաքննությամբ: «Ռոսսելխոզնադզորի» վարչության կողմից բեռի տերը ծանուցվել է կարանտինային արտադրանքի նկատմամբ միջոցներ ձեռնարկելու մասին: Սեփականատերը որոշում է կայացրել ախտահանում իրականացնել: