12/02/2021 13:20
Թուրքիա. ԱՄՆ-ը հրաժարվում է բանակցել մեզ հետ, բայց մենք չենք հրաժարվի C-400-ից
Թուրքիան հասկացրել է տվել, որ չի հրաժարվի Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից (ԶՀՀ)՝ չնայած Վաշինգտոնից ամերիկյան պատժամիջոցներին և ահավոր նախազգուշացումներին: Միևնույն ժամանակ, Թուրքիայի առաջնորդի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Անկարան ձգտելու է երկխոսության միջոցով լուծել ԱՄՆ-ի հետ խնդիրները, հայտնում է Reuters-ը:
Նախօրեի երեկոյան Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Վաշինգտոնի հետ շփումները շարունակվում են C-400-ի շուրջ տարաձայնությունների պատճառով, բայց չպետք է ակնկալել խնդիրների արագ լուծում:
«ԱՄՆ-ն մինչ այժմ հայտարարել է, որ որևէ բանակցություն չի վարելու այս հարցի շուրջ: Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400-ից», - ընդգծել է նա:
«Երբ մենք ճիշտ կարդանք ռազմավարական պատկերը (իրավիճակը C-400-ի շուրջ՝ խմբ.), կարծում ենք, որ կկարողանանք առաջընթաց արձանագրել: Լուծումներ առաջարկելով՝ մենք կբանակցենք», - հավելել է Քալինը: