12/02/2021 16:10
Սիբիրում ձերբակալվել է Ուզբեկստանի երկու քաղաքացի՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու գործով
Ուզբեկաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել Տոմսկի և Նովոսիբիրսկի մարզերում՝ Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման գործով:
Ներկայումս իրավապահ մարմինները ֆինանսավորման կազմակերպչին որոնում են Սիրիայի տարածքում, ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Թուրքամետ «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի մեջ մտնող «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման քրեական գործով անցկացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Նովոսիբիրսկի և Տոմսկի մարզերում ձերբակալվել են Ուզբեկստանի քաղաքացիներ, որոնք գրոհայինների կարիքների համար միջոցների հավաքման բջիջ են ստեղծել», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը մանրամասնել է, որ իրավապահները Սիրիայի տարածքում ներկայումս որոնում են ֆինանսավորման կազմակերպչին: