12/02/2021 10:21
Ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման գործում
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են օժանդակել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու հարցում՝ տուժած շրջանների բնակչությանը բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու նպատակով;
Ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտային միջոցների երկու ավտոշարասյունի Լեռնային Ղարաբաղի տարածքով տեղաշարժի անվտանգությունը: Ավելի քան 60 բեռնատար Ռուսաստանի զինված անձնակազմի ուղեկցությամբ, շինանյութեր է մատակարարել Շուշի բնակավայրի ենթակառուցվածքները վերականգնելու համար:
Ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի նպաստել եռակողմ համաձայնագրի խստորեն իրականացմանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը: