12/02/2021 18:18
Բայդենին սպառնացող տղամարդը ձերբակալվել է
ԱՄՆ-ի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հասցեին սպառնալիքների համար. նա ձերբակալվել է:
Ըստ РИА Новости-ի՝ այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ 2021 թվականի հունվարի 28-ից փետրվարի 1-ը Հյուսիսային Կարոլինայի 27-ամյա բնակիչ Դեյվիդ Քայլ Ռիվսը մի քանի անգամ զանգահարել է Սպիտակ տուն և սպառնացել Բայդենին և այլ պաշտոնյաների:
Բացի այդ, տղամարդը զանգահարել է Կապիտոլիումի ոստիկանություն և սպառնացել կոնգրեսականներին: