13/02/2021 13:02
Բայդենը մտադիր է հասնել Ասանժի արտահանձմանն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է հայցել Մեծ Բրիտանիայից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումը: Այս մասին գրում է New York Times-ը:
Ըստ հաղորդագրության՝ «Բայդենի վարչակազմը հասկացնել է տվել, որ այս պահին շարունակում է իր նախորդի կողմից Ջուլիան Ասանժին քրեական պատասխանատվության ենթարկելու փորձերը»:
Նշվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը վիճարկել է այն որոշումը, համաձայն որի՝ Ասանժը չի կարող արտահանձնվել ամերիկյան կողմին: