13/02/2021 11:47
Զելենսկին շփոթել է Չինաստանը Նեպալի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Չինաստանի ժողովրդին Չինաստանի Նոր տարվա կապակցությամբ, համապատասխան գրառումը Twitter-ի իր էջում նա ուղեկցել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի Դուրբարի հրապարակի պատկերով:
«Բոլոր ուկրաինացիների անունից և իմ անունից շնորհավորում եմ Չինաստանի ղեկավար Պատվավոր Սի Ցզինպինին և Չինաստանի բարեկամ ժողովրդին գարնան տոնի առթիվ», - գրել է Ուկրաինայի ղեկավարը սոցցանցում:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի և Չինաստանի միջև փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի կզարգանա:
Երբ սոցցանցի օգտատերերը ուշադրություն են հրավիրել պետության ղեկավարի սխալի վրա, գրառումը ջնջվել է, որից հետո Զելենսկու Twitter-ում հայտնվել է շնորհավորանքի նույն տեքստը, բայց առանց նկարազարդման: