13/02/2021 15:19
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։