13/02/2021 13:44
Վրաստանում սկսվում է «հանգստյան օրերի կարանտինը»
Հանգստյան օրերին Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում գործում են մի շարք սահմանափակումներ, որոնք կհանվեն արդեն երկուշաբթի:
Բոլոր խոշոր քաղաքներում շաբաթ և կիրակի կառավարության որոշման համաձայն.
- խանութներն ու առևտրի կենտրոնները չեն աշխատում, բացառությամբ մթերային խանութների, կենցաղային քիմիական նյութերի խանութների, կենդանիների խանութների և դեղատների;
- արգելվում է ցանկացած հասարակական տրանսպորտի տեղաշարժը;
- Աջարիայում ռեստորանները փակ են;
Հանգստյան օրերին նույնպես պահպավում է տեղաշարժի արգելքը ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում և պարտադիր դիմակի ռեժիմ:
Հանգստյան օրերի «կարանտինի» ռեժիմը Վրաստանի իշխանությունները ընդունել են քաղաքացիների տեղաշարժը նվազեցնելու և կորոնավիրուսով վարակվելու ռիսկը կանխելու նպատակով: