15/02/2021 17:47
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ ԵՄ-ի հետ բնականոն հարաբերություններին. Լավրով
Մոսկվան պատրաստ է վերադառնալ ԵՄ-ի հետ բնականոն հարաբերություններին՝ չնայած առկա ճգնաժամին, ընտրությունը մնում է Բրյուսելին, բայց իրադարձությունների ցանկացած զարգացում բացառել չի կարելի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման: Ընտրությունը Եվրամիությանն է, եթե որոշում կայացնի, որ հարաբերությունները պետք է վերականգնվեն և հետ կանգնեցնի դրանք խզելու գործողությունները, ապա մենք նույնպես պատրաստ կլինենք դրան», - ասել է Լավրովը ֆին գործընկեր Պեկկա Հաավիստոյի հետ Սանկտ Պետերբուրգում բանակցություններից հետո:
Միևնույն ժամանակ, դիվանագետը նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունը խնդիրներ չունի եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունների հարցում: